211652_close_icon
views-count1135 դիտում article-date 14:47 04-03-2024

Արթուր Գասպարյանը նշանակվել ՊՊԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ի որոշմամբ՝ Արթուր Գասպարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Նույնը օրը ստորագրված մեկ այլ որոշմամբ՝ Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ», - նշված է երկրորդ որոշման մեջ:

Համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Նմանատիպ նյութեր