48092 դիտում
19:21 07-03-2024
Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում. գլխավոր հրապարակում հրդեհ է բռնկվել «PАЗ 3206» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի կենտրոնական հրապարակում՝ եկեղեցու հարևանությամբ, մարդատար ավտոբուս է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներն ու ոստիկանները, և դեպքի վայրից տարհանել մի քանի ավտոմեքենաներ:
Հրշեջները նախ կանխել են «PАЗ 3206» մակնիշի ավտոբուսում առաջացած հրդեհը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Ցոլակ Օ.-ն:
Թե ինչն է եղել ամբողջությամբ մոխրակույտի վերածված ավտոբուսի առաջացած կրակը, պարզվում է:
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ