211652_close_icon
views-count1030 դիտում article-date 10:26 10-03-2024

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել իբր թե օկուպացված 4 գյուղ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ։

Բնական է Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու։ Չնայած, պարզ է շուտով ինչ են պատասխանելու և անելու։

Ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում միջազգային հանրության և Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել օրինակ հետևյալ փաստի վրա։

«Հայաստանի կողմից 1992թ. օկուպացված» Կըզըլ Հաջիլի գյուղում, համաձայն Ադրբեջանի վերջին մարդահամարի, ապրում է 266 ադրբեջանցի»։

Նմանատիպ նյութեր