211652_close_icon
views-count946 դիտում article-date 22:08 11-03-2024

ԱՄՆ-ը ցանկանում է 2025 թվականին միջուկային զենքի համար հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար

Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  է վկայում դաշնային բյուջեի նախագիծը՝ նախատեսված հաջորդ տարվա համար: Այն հրապարակել է Սպիտակ տունն ու ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը:

Ըստ այդմ՝ սպառազինությանը տրամադրվում է 19,8 մլրդ դոլար, ինչը 4,5 մլրդ դոլարով գերազանցում է 2021 թվականի հատկացումները։

Բյուջեն ներառում է նաև վարչակազմի 2,2 միլիարդ դոլարի 2024 թվականի լրացուցիչ հատկացումների հաստատումը ցածր հարստացված ուրանի և բարձրորակ ցածր հարստացված ուրանի համար:

Նմանատիպ նյութեր