211652_close_icon
views-count1018 դիտում article-date 13:23 15-03-2024

Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան

Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնել որքան հնարավոր է սև լույսի ներքո ու անել պնդումներ, հետո այդ պնդումից բխեցնել հարց։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թեմատիկային մի քիչ ավելի պակաս ծանոթ մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, հետո ուղեղը կսկսի մտածել հարցի մասին։ Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում, ուրեմն ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, ոչ էլ ՀՀ տարածքի որևէ այլ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեք բանակցում»,- ասաց Միրզոյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վավերացման հիմնական նպատակներին։

«Ասում եք՝ մենք ասել ենք, որ Ալիևին դատելուն պակասում է Հռոմի ստատուտը։ Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որևէ այլ պաշտոնյայի այս նախադասությունն արտաբերելիս, ես այդպիսիս բան չեմ ասել, չեմ էլ հիշում, որ ոչ իմ ղեկավարը, ոչ էլ գործընկերները նման բան ասած լինեին։ Ես երբևէ չեմ ասել, որ Հռոմի ստատուտն ընդունում ենք Ալիևին դատելու համար։ Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք հավատալով, որ դա ու միջազգային քրեական դատարանի մաս կազմելը կավելացնի մեր անվտանգության աստիճանը»,- ավելացրեց Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր