211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:19 25-03-2024

Մոսկվայի բուժհաստատություններից մեկից պայթյունի սպառնալիքի պատճառով 900 մարդ է տարհանվել

Մոսկվայի Պիրոգովի անվան ազգային բժշկական և վիրաբուժական կենտրոնի «Իզմայլովսկի»  խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել է 900 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնի տնօրեն Օլեգ Կարպովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է տարհանումը։

«Տարհանումն իրականացվել է, հիվանդներն ու անձնակազմը տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները»,- ասել է Կարպովը։

Կարպովն ընդգծել է, որ խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնում անկողնային հիվանդներ չկան. Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները բուժում են ստանում մեկ այլ շենքում։

Msk1.ru-ի փոխանցմամբ՝ կենտրոնը նամակ է ստացել՝ ականապատման մասին տեղեկություններով։ Դրանում նշվում է, որ կենտրոնի մի քանի հարկերում տեղադրված է պայթուցիկներով չորս ուսապարկ։

Նմանատիպ նյութեր