211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:57 25-03-2024

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը

ՀՀ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասնելով, որ հանդիպմանը  ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

«Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»,-նշել է Արշակյանը։

Նմանատիպ նյութեր