211652_close_icon
views-count754 դիտում article-date 18:40 29-03-2024

ԱՄՆ ներկայացուցչական պալատի անդամներն Անկարայում կհանդիպեն Գյուլերի և Աքարի հետ

Թուրքիայի պատշպանության նախարար Յաշար Գյուլերը մարտի 29-ին Անկարայում ընդունելու է ԱՄՆ ներկայացուցիչական պալատի զինված ծառայությունների կոմիտեի 4 անդամի: Փոխանցում է Ermenihaber-ը։

Կոմիտեի նախագահ Մայք Ռեջերսի գլխավորած պատվիրակության և Գյուլերի միջև հանդիպման ընթացքում քննարկվելու են պաշտպանական ոլորտի, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի ու ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

Հնարավոր են համարվել նաև F-35 կործանիչների ծրագրի շուրջ քննարկումները:

Ներկայացուցչական պալատի անդամները նույն օրը հանդիպումներ են ունենալու նաև Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս):

Նրանք հանդիպելու են Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, ով այժմ զբաղեցնում է խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 

Այս դեպքում օրակարգում է լինելու Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող պայքարը: 

Անդրադարձ է կատարվելու նաև ԱՄՆ-ի կողմից այդ խմբավորումներին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցերի: 

Նշենք, որ պատվիրակությունը Թուրքիա էր ժամանել մարտի 28-ին: Այդ օրը նրանց ընդունել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: 

Նմանատիպ նյութեր