58723 դիտում
12:05 01-04-2024
Ավտովթար՝ Նուբարաշենի խճուղում. բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ըստ հավաքվածների՝ պատճառներից մեկը չասֆալտապատված փոսերն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 1-ինՙ ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ասիրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մալխասյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Մկրտչյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Volkswagen»-ի վարորդը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տեղում աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ նրանց կարիքը չի զգացվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Եղյանն ու Վահե Մուրադյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչակա կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննույթան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը մի քանի օր առաջ նշված հատվածում ասֆալտը քերելու և այն ասֆալտով չլցնելու հետևանքն է.
«Ամբողջ Նուբարաշենի խճուղին՝ դեպի Նուբարաշեն վարչական տարածք, այնքան շատ են փոսերը, որ մարդ չգիտի՝ որից փախցնի, ու Երևանի քաղաքապետարանը պետք է հետևություններ աներ և նրանք քաջ գիտեն, որ այսօր Մեռելոց է, գոնե դա հաշվի առնեին ու նշված ճանապարհահատվածի փոսերը լցնեին»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+