211652_close_icon
views-count772 դիտում article-date 22:34 02-04-2024

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին

Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։

«Գազայի բնակչության կեսից ավելին սովի շեմին է, և ամբողջ բնակչությունը զգում է սննդի սուր պակաս և թերսնուցում: Ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց տների, իսկ բնակչության 75%-ը դարձել է ներքին տեղահանված»,- ասված է փաստաթղթում։

Զեկույցում ընդգծվում է, որ Գազայում ընթացող մարտերի աղետալի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները ամենաշատը հարվածել են կանանց, ծերերին և երեխաներին։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ վերջիններս կբախվեն ներկայիս հակամարտության ցմահ հետևանքներին։ 

Նմանատիպ նյութեր