31827 դիտում
23:11 02-04-2024
Էստակադայի կառուցումն ուղղված կլինի երթևեկության հոսքը կանոնակարգելուն, անվտանգություն ապահովելուն, ինչը նաև կնվազեցնի խաչմերուկներում հնարավոր վթարների քանակը. Արշակ Սարգսյան
Ինչպես տեղեկանում ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից, Երևանում նոր էստակադա կառուցելու նախագիծ է ներկայացվել.
«Սիրելի’ Երևանցիներ, Մայր Հայաստան խմբակցության անունից ներկայացրել եմ ուղեանց (էստակադա) կառուցելու որոշման նախագիծ։
Ավագանու ներկացարած որոշման նախագծով նախատեսվում է կառուցել ուղեանց (էստակադա) Շիրազ-Մազմանյան-Սիլիկյան-Աշտարակի խճուղի ավտոճանապարհների հատվածում՝ Գ․ Չաուշ – Շիրազ փողոցների ուղղությամբ։ Վերոնշյալ ավտոճանապարհը բնորոշ է երկարատև խցանումներով և շատ հաճախ մահվան ելքով ավարտված վթարներով։ Ուստի՝ էստակադայի կառուցումն ուղղված կլինի երթևեկության հոսքը կանոնակարգելուն, անվտանգություն ապահովելուն, ինչը նաև կնվազեցնի խաչմերուկներում հնարավոր վթարների ընդհանուր քանակը։ Նմանատիպ ճանապարհի կառուցումը կապահովվի ինչպես տվյալ տարածքի տրանսպորտային հոսքերի բնականոն ընթացքը, այլ նաև դրական ազդեցություն կունենա ընդհանուր երթևեկի վրա։
Վերոգրյալ հասցեներում ուղեանցի կառուցումը նպատակահարմար է պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այն անցնում է Հյուսիս-հարավ ճանապարհով, որտեղ ընթանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցումը»,- գրել է ավագանու անդամը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
20:18 19-02-2021
Մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական դասընթացի 3-րդ հոսքը