211652_close_icon
views-count691 դիտում article-date 15:58 03-04-2024

«Հող տալը հակասահմանադրական է, Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»․ Գրիգորի Խաչատուրով

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։

Քիչ առաջ դատարանում Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Գրիգորի Խաչատուրովին։ Մասնավորապես, ի՞նչ սպասել Տավուշի մարզում, քանի-որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով է վախեցնում հանրությանը։

«Չկա պայմանագիր, հող տալը հակասահմանադրական է։ Այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է։ Սկզբում խաղաղություն է լինում, հետո դելիմիտացիա։ Եթե սա իրականանա՝ Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»,- հայտարարեց Խաչատուրովը։

Նմանատիպ նյութեր