211652_close_icon
views-count631 դիտում article-date 18:47 05-04-2024

Բրյուսելում Արարատ Միրզոյանը ստորագրել է «Եվրաջասթ»-ի հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության («Եվրաջասթ») հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը:

ԵՄ կողմից համաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը:

Համաձայնագրի ամբողջական անվանումն է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին»:

Նմանատիպ նյութեր