211652_close_icon
views-count832 դիտում article-date 21:25 06-04-2024

Հունաստանում ՀՀ դեսպանը պատգամավորի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ:

«Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր