211652_close_icon
views-count2552 դիտում article-date 22:00 22-09-2016

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վութսիս Նիկոլաոսի հետ

Սեպտեմբերի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վութսիս Նիկոլաոսի հետ հետ: Խորհրդարանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է բարեկամություն խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը: Խորհրդարանի խոսնակ Նիկոլաոսը հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների խթանման օրակարգը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, ինչն իր հերթին նոր թափ կհաղորդի Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյան ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Մտքեր են փոխանավկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր