211652_close_icon
views-count799 դիտում article-date 22:04 06-04-2024

Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոսը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում գրառում է արել: Նա գրել է.

«Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն՝ ընդամենը 140 մլն դոլար։ Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8 մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի … 1 տոկոսը»։

 

Նմանատիպ նյութեր