211652_close_icon
views-count724 դիտում article-date 17:24 08-04-2024

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է․ շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է ցողունակալման փուլում, որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է, դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջները բացվել են։

Նմանատիպ նյութեր