211652_close_icon
views-count1093 դիտում article-date 10:20 09-04-2024

Մալիում սաստիկ շոգից ավելի քան 100 մարդ է մահացել

Մալիում վերջին շաբաթների ընթացքում մշտական ​​շոգ եղանակի պատճառով ավելի քան 100 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC մեդիա խումբը։

Միայն մայրաքաղաք Բամակոյի Գաբրիել Տուրե հիվանդանոցը ընդունել է շոգից տուժած 102 մարդու, որոնք հետագայում մահացել են:

Անցած շաբաթ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կայես քաղաքում օդի ջերմաստիճանը 48,5 աստիճան է գրանցվել, որը դիտարկման ժամանակահատվածում դարձել է ապրիլ ամսվա պատմական առավելագույնը ողջ Աֆրիկայում։ Դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ երեք ամենաշոգ օրերի ընթացքում գերտաքացումից մահացել է ավելի քան 250 մարդ։

Մասնագետները Մալիում աննախադեպ շոգը կապում են Էլ Նինյո եղանակային երեւույթի հետ։ Աֆրիկյան օդերևութաբանները զգուշացնում են, որ Էլ Նինյոն մինչև այս տարվա հուլիսն ակտիվորեն կազդի եղանակի վրա աշխարհի տարբեր մասերում, որից հետո նրա ազդեցությունը կսկսի թուլանալ։

Նմանատիպ նյութեր