26325 դիտում
17:04 12-04-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Կարբի գյուղում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում գործող «Ռոդանս» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 54-ամյա Գագիկ Թունյանի վարած «Opel» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Սարգիս Գևորգյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր 51-ամյա Նազիկ Մայիլյանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Ն. Մայիլյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+