211652_close_icon
views-count817 դիտում article-date 17:36 18-04-2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա

ՀՀ-ում տեղակայված ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը որևէ դրական ներդրում չունի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում և անարդյունավետ է միջադեպերի կանխարգելման տեսանկյունից. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ընդհակառակը, ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են տարատեսակ սադրանքներով, հետախուզական գործունեություն են ծավալում, քարոզչություն են անում: Զարմանալի չէ, որ դա առաջացնում է տարածաշրջանի երկրների օրինաչափ մերժումը: Նրանք համակարծիք են, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ առանց ապակառուցողական արտաքին միջամտության», - ասել է նա:

Մեկնաբանելով առաքելությանը Կանադայից փորձագետի միացումը՝ Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան:

Նմանատիպ նյութեր