211652_close_icon
views-count739 դիտում article-date 19:51 22-04-2024

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները:

Նմանատիպ նյութեր