211652_close_icon
views-count733 դիտում article-date 17:25 24-04-2024

ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության համար ձեռք բերված մյուս խոչընդոտները պետք է վերացվեն։

«Առաջինը, եթե ելնում ենք նրանից, որ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի անվիճելի հարգանքի վրա, ապա այս դեպքում Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի էության անհամատեղելիությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ Սահմանադրության ներկայիս բովանդակության հետ, որում բացահայտորեն տարածքային պահանջներ կան Ադրբեջանին և որում ասվում է, որ «Ղարաբաղը  Հայաստանի մաս է»։ Այս հակասությունը պետք է լուծվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նա հավելել է, որ խաղաղության ճանապարհին երկրորդ մարտահրավերը Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով կապելն  է:

Ամիրբեկովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է այն պարտավորությունը, որը ստանձնել էր 3,5 տարի առաջ՝ ստորագրելով հրադադարի եռակողմ համաձայնությունը։

Նմանատիպ նյութեր