3921 դիտում
16:35 31-03-2022
Հույս ունեմ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը քննարկել խաղաղության պայմանագրի բոլոր հարցերը. Փաշինյան
Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով եւ մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը:
Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1240 դիտում
19:11 18-02-2023
Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի ու Լաչինի շրջափակման հարցերին
2403 դիտում
09:13 07-03-2019
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել է, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են այդ մասին․ «Ժամանակ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»