211652_close_icon
views-count991 դիտում article-date 19:50 01-05-2024

Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Առաջին օրվանից, երբ Հարավային Աֆրիկան ներկայացրեց այս հայցը, մենք պաշտպանեցիք այդ քայլը և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։

Մենք նաև սկսել ենք աշխատել, որ իրավական տեսանկյունից տեսնենք, թե ինչպես և ինչ հիմունքներով կարող ենք միանալ այս հայցին», - ասել է նա։

Ֆիդանի խոսքով՝ իրավաբանական հիմնավորումներն ամբողջացնելուց հետո Միջազգային քրեական դատարան կներկայացնեն հայցին պաշտոնապես միանալու իրենց հայտարարությունը։

Նմանատիպ նյութեր