65667 դիտում
10:55 11-05-2024
Աշտարակի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը. աղմկահարույց կրակոցներ արձակողը ներկայացավ ոստիկանություն ու փաստերի ճնշման տակ խոստովանեց արարքը. տուժածներն էլ Աշտարակում մեծ հարգանք վայելող ընտանիքից են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մայիսի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության (վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ), ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ աշխատանքներ, պարզել են մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, այնուհետև տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարում կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայանում է ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով, որը նա գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով մեքենաները, որոնց վրա կրակոցներ է արձակել Վ. Մովսիսյանը, սեփականատերերը Աշտարակում վայելում են մեծ հեղինակություն, երբևէ առնչություն չեն ունեցել քրեական պատմությունների հետ, ու դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին որ իրենց համար առեղծված է, թե ում ձեռքն է գնացել, որ այդ ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություն կատարեն, այն դեպքում, երբ այդ ընտանիքի անդամները մեծ հարգանք են վայելում ոչ միայն Աշտարակում, այլ նաև միշտ օգնության ձեռք են մեկնել սոցիալապես անապահով կարիքավորների ու երբեք այդ մասին չեն բարձրաձայնել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել:
Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել էին «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ:
«Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա էին հայտնաբերվել կրակոցի հետքեր:
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարոչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:
Տարածքը սահմանազատել էին ավագ պարեկ Արման Սահակյանը, պարեկ Նվեր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Սաշա Վարդանյանը:
Տեղում աշխատել էր նաև փորձաքրեագետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել էին կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է և ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ