1222 դիտում
16:56 15-05-2024
Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից
Մայրաքաղաքի կենտրոնում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով շարժվում են դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից մեկի աշխատակիցը հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ը հյուրեր չընդունել, իսկ մեկ այլ սրճարանի աշխատակից ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։
Ոստիկաններն արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։

Նմանատիպ նյութեր
4743 դիտում
09:18 14-03-2019
Օպերայի սրճարաններից հետո կանցնեն Օղակաձեւ այգուն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1225 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2224 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
850 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը