211652_close_icon
views-count1132 դիտում article-date 18:59 15-05-2024

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է՝ քանի որ ընդդիմադիրները խառն են և եթեր չեն գալիս, մի հարց է ուղղեմ ոչ թե քննադատելու, այլ սիրո մթնոլորտում հասկանալու համար։

«2014 թվականի աշխարհագրության դասագրքում մեր երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը 29․743 կմ է։ Այս թվի մեջ, բնականաբար, չեն մտնում այն 4 գյուղերը, որոնց սահմանազատումը ընդդիմությունը ասում է դավաճանություն և համարում է մերը։

29․743 կմ-ը այն մակետն է, որ տարբեր ասուլիսներին ցույց է տալիս Փաշինյանը։

Մեր սերունդներին կրթել են հենց այդպես, որ Հայաստանը 29․743 կմ է, և այդ գյուղերը մերը չեն։

Կրթել է նախարար Աշոտյանը, քաղաքական պատասխանատու Հանրապետականը, էդ ժամանակ լռությամբ համաձայն Դաշնակցությունը, Եկեղեցին, Սփյուռքը և դրա դեմ այսօր Սրբազան պայքարի ելած մնացած հայրենասերները։

Դուք այդպես եք կրթել սերունդներ։

Մեկը լսել է, որ Եկեղեցին բողոքեր այս դասագրքի դեմ, դաշնակները ինքնահրկիզվեին,Գառնիկը քայլերթ աներ, Էն ժամանակ գործող դիվանագետները հայտարարություն ընդունեին։

Հետևաբար ոնց չմտածես, որ ձեր միակ խնդիրը իշխանություն վերցնելն ա, իսկ 29․743 թվի հետ դուք Փաշինյանի հետ տարաձայնություն չունեք։ Այն, որ էդ գյուղերը մերը չեն, դուք ստեղ էլ տարաձայնություն չունեք, դուք սերունդներ եք կրթել էդ թվով։ Էն, որ գոռում եք դավաճան, իսկ էս ամենը դասագիրք բերողը և սերունդներ սովորեցնողը ու էս դավադրությունը իմացող լռողները, ու հիմա դրա համար դավաճան գոռացողները՝ ո՞վ են, ով։

Համաձայն եմ Սրբազանի հետ՝ ճշմարտությունը պետք ա հաղթի ստին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր