211652_close_icon
views-count6062 դիտում article-date 18:49 16-05-2024

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Ամիօ բանկի ժպիտն արդեն ավելի մոտ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին. Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը:

Մենք ուրախ ենք, որ Շենգավիթ համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ կունենան հնարավորություն սպասարկվելու առավել ժամանակակից և ընկերական միջավայրում:

«Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչև մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները»,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:

Բանկի Արտաշիսյան մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին և նշել, որ վերջերս Հայաստանում առաջին անգամ հենց Ամիօ բանկի հետ ենք թողարկել Amio Visa Business Signature քարտերը, որոնք բիզնես հաճախորդների համար նախատեսված ամենաբարձրակարգ քարտերն են»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը գտնվում է Արտաշիսյան 84/2 հասցեում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր