211652_close_icon
views-count832 դիտում article-date 13:44 19-05-2024

Սլովակիայի վարչապետի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Tert.am-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին մահափորձից հետո այլևս վտանգ չի սպառնում, դինամիկան դրական է, ասել է երկրի փոխվարչապետը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ 71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, ինչից հետո վիրավոր քաղաքական գործչին տեղափոխեն են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս՝ Հանդլով քաղաքում, կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։

Ֆիցոյին 2 անգամ վիրահատել են, որից հետո նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր