211652_close_icon
views-count934 դիտում article-date 22:37 20-05-2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի ապահովմանը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է փաստահավաք աշխատանքներում, որոնց արդյունքներն ամփոփված են արտահերթ զեկույցում։

Պաշտպանն ընդգծել է նաև կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանության ամուր և արդյունավետ համակարգ ձևավորելուն։

Իր հերթին Մոնա Լառուսին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նմանատիպ նյութեր