211652_close_icon

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է կայուն

views-count1147 դիտում article-date 19:15 22-05-2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է ծանր, բայց կայուն:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 22-ին հայտնել են հիվանդանոցից, որտեղ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է վարչապետը:

«Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝  մայիսի 21-ին հիվանդանոցից  տեղեկացրել էին, որ նրա վիճակը բարելավվում է, վարչապետը գիտակից է: Ավելի վաղ հիվանդանոցում նրան այցելել էր Սլովակիայի նորընտիր նախագահ  Պետեր Պելեգրինին, ում հետ վարչապետը կարճ զրույց է ունեցել:

Նմանատիպ նյութեր