211652_close_icon
views-count41968 դիտում article-date 22:39 22-05-2024

Բարձիթողի վիճակ՝ Էջմիածնում. տիկին քաղաքապետը մի՞թե չի տեսնում, թե ինչ է կատարվում իր քաղաքի գլխավոր փողոցներից մեկում. ջուրը մի քանի ամսից ավելի է՝ անխնա հոսում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Էջմիածին քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց անհանգստությունն են հայտնում, որ Էջմիածին քաղաքի գլխավոր փողոցներից մեկում տիրում է բարձիթողի վիճակ։

Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչ ասում էին.

«1 ամսից ավելի է, չգիտենք ոռոգման ջուր է, թե կոյուղի, դուրս է գալիս դիտահորից ու ողողում գլխավոր ճանապարհը ու էս վիճակի պատասխանատուն Էջմիածնի քաղաքապետարանն է՝ հանձինս քաղաքապետ Դիաննա Գասպարյանի։
Հետաքրքիր է, որ ինքն օրը մի քանի անգամ նշված փողոցով ելումուտ է անում, մի՞թե չի տեսնում, թե ինչ բարձիթողի վիճակ է։

Հետո էլ ասում են՝ Վաղարշապատը ճանաչվել է եսիմ ինչ քաղաք, եթե այս հարցը քաղաքապետը չի կարողանում լուծել, էլ ինչ սպասենք նրանից։

Հետո էլ ասում են, թե նախկին քաղաքապետներից, օրինակ, Կարեն Գրիգորյանը վատն էր։ Նրա ժամանակ եթե նման բան առաջանար, օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում խնդիրը կլուծվեր։ Իսկ մեր տիկին քաղաքապետը երևի մտածում է՝ եղած ջուրը դուրս գա, ողողի փողոցները ու Էջմիածինը ձեռնոց նետի Վենետիկին։

Հարգելի՛ քաղաքապետ, մենք չենք ուզում մեր քաղաքը վերածվի Վենետիկի, արի, քարը փեշիցդ թափի, հետևություններ արա ու էս խնդիրը լուծի, նամանավանդ՝ նման պատկեր ոչ միայն գլխավոր փողոցներում է տիրում, այլ նաև Էջմիածնի բազմաթիվ բազմաբնակարանային շենքերի բակերում։ 

Կոմունալի պետը սիրում է բնակիչների մոտ ասել, թե մարզպետն ու քաղաքապետը «Վեոլիա ջրին» ու պատկան մարմիններին հանձնարարել են լուծել խնդիրները, բայց թե՛ մարզպետ Դավիթ Խուդաթյանը, թե՛ քաղաքապետ Դ. Գասպարյանը հետևողական չեն այդ հարցերը լուծելու համար։

Հիմա չգիտենք էլ՝ արդյոք ինչքան կտևի այս բարձիթողի վիճակը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր