211652_close_icon
views-count1072 դիտում article-date 17:53 23-05-2024

Ուկրաինայի ԶՈւ-ն կամիկաձե դրոնով հարձակվել է Բելգորոդի մարզի դպրոցներից մեկի վրա. մարզպետ

Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոնով հարձակվել են Բելգորոդի մարզի Բեզիմենո գյուղի դպրոցի շենքի վրա: Այս մասին Telegram իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Կամիկաձե դրոնի միջոցով Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է դպրոցի շենքի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Գրայվորոնսկի քաղաքային օկրուգի Բեզիմենո գյուղում։ Պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել. հարձակման պահին երեխաներ և մեծահասակներ դպրոցում չեն եղել, տվյալ բնակավայրում գործում է հեռավար կրթության ձևաչափը»,-գրել է Գլադկովը:

Նրա խոսքով` դպրոցի շենքում վնասվել է տանիքը, կոտրվել են երրորդ և չորրորդ հարկերի պատուհանները։ Բացի այդ, կոտրվել է հարևան բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանը։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։

Նմանատիպ նյութեր