211652_close_icon
views-count973 դիտում article-date 19:17 26-05-2024

Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան

Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օրվանից ասել եմ, որ այս պայքարը չակնկալիքների պայքար է։

Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

 «Այս շարժումը սկզբնավորված մեր սահմանագոտուց ստի դեմ  հանուն ճշմարտության բերեց հասցրեց այս հանգրվանին՝ մեր Տիրոջ օրհնությամբ։

Ես չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ու նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, լեզուս էլ չի պտտվում ասելու,  վարչապետի թեկնածու   լինելու առնչությամբ Վեհափառի, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած  քննարկումների ընթացքում  անդրադարձել ենք, որ իմ հոգևոր  հանգամանքի հետ  չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան, այդ պատճառով Վեհափառ Հայրապետին խնդրել եմ  իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել։

Ստանձնելու ու կրելու եմ իմ ողջ անձնական պատասխանատվությունը»,- ասաց նա

Նմանատիպ նյութեր