211652_close_icon
views-count1204 դիտում article-date 20:53 29-12-2023

Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին

Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«23 Դեկտեմբեր 2023-ին, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) ընդհանուր քարտուղար դոկտ. Միշէլ Ապս, ընկերակցութեամբ օգնական ընդհանուր քարտուղար Սեդա Խըտըշեանի, Խորհուրդին աստուածաբանական բաժանմունքի պատասխանատու հայր դոկտ. Անթուան Ալ-Ահմարի եւ Յունուար 2024-ին կայանալիք երգչախմբային համերգի համադրող Մարք Մըրհըճի։

Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետին ներկայացնել Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին յիսնամեակի տօնակատարութեանց առնչուած ծրագիրները եւ ունենալ անոր պատկերացումն ու օրհնութիւնը այդ ուղղութեամբ։ Ընդհանուր քարտուղարը առաջարկեց Նորին Սրբութեան, որ Խորհուրդին 50-ամեակին առիթով, զանազան շրջաններէ Լիբանան ժամանող միջ-եկեղեցական օտար հիւրերու մասնակցութեամբ, համագումար մը կազմակերպուի՝ կեդրոն ունենալով Անթիլիասի Մայրավանքը, եւ Հայրապետը ըլլայ օրուան գլխաւոր դասախօսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր