211652_close_icon
views-count28812 դիտում article-date 13:55 29-05-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը «ՎԱԶ 2107»-ով բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքեենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Պետրոսյանն ու Սարգիս Հակոբյանը:

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի, տեղակալի և բաժնի պետի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիետի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն, քանի որ կան տեղեկություններ, որ վարորդը պայմանագրային զինծառայող է:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հենց վարորդն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր