211652_close_icon
views-count31032 դիտում article-date 16:19 29-05-2024

Դանակահարություն՝ Երևանում՝ անչափահասների մասնակցությամբ․ նրանցից մեկը «աջ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 23-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի շտապօգնության 01 խմբի բուժանձնակազմը Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետի մոտ կանչ են ստացել, որ 14 տարեկան երեխա է արնահոսում, որից հետո զանգահարել է անցորդ և հայտնել, որ Կողբացու փողոցում հետույքի շրջանում դանակահարված երեխա կա, մոտեցել են նշված հասցեներ, սակայն ոչ ոքի չեն հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Նաջարյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Տերյան փողոցի 19 շենքի բակում Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, Ս.Մ․-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է Ա. Խ․-ին, իսկ Ա. Պ․-ն մեկ անգամ հարվածել է` պատճառելով մարմնական վնասվածք:

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խ․-ն ոստիկաների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նույն օրը ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Էջմիածին» բժշկական կենտրնոից հայտնել են, որ Ա.Պ․-ն «աջ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ դիմել է բուժօգնության:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Ս.Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր