211652_close_icon
views-count32979 դիտում article-date 22:42 29-05-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Դեֆանս Հաուզինգ»-ի «FAV»-ն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը. օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկներն ու ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանի վարած «Զիլ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած «FAV» մակնիշի (ցեմենտավոզ) բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «FAV» ավտոմեքենան հաշվառված էր Երևանում հայտնի «Դեֆանս Հաուզինգ» ընկերության հաշվեկշռում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր