211652_close_icon
views-count826 դիտում article-date 11:30 30-05-2024

Գիտեմ, որ այդ մարդուն հանդիպելու ընթացակարգ կա ու ես նրան կայցելեմ կալանավայրում․ Բագրատ Սրբազան

Գիտեմ, որ Փաշինյանին հանդիպելու ընթացակարգ կա ու ես նրան կայցելեմ կալանավայրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե եթե ուզում են իր հետ հանդիպել, ապա կարող են հերթագրվել ու հանդիպել։

Հարցին՝ այդ հանդիպումը ե՞րբ է սպասվում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ամեն օր։ Ոչ այս մարդը, ոչ էլ Վահե Ղազարյանն այդպես էլ տղամարդկություն չունեցան»։

Նա նշեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի առաջարկած ֆորմատն ընդունելի չէ իր համար․ «Նա պետք է ժողովրդին պատասխան տա։ Այս երկրում պետք է անպատասխանատու պաշտոնյա չլինի»։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում ստեղծված լարված իրավիճակին՝ Սրբազանն ասաց․ «Հեծանիվով չէր ման գալի՞ս, բա հիմա ո՞ւր է հեծանիվը»։

Անդրադառնալով այժմ Կառավարությունում ընթացող նիստին՝ Սրբազան ասաց․ «Ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական»։

Նմանատիպ նյութեր