211652_close_icon
views-count865 դիտում article-date 11:50 04-06-2024

Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին, մյուսներից ցանկություն չի եկել հանդիպելու․ Բագրատ Սրբազան

Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»,- ասաց Սրբազանը։

Վերջինս կոչ արեց շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին միանալ իրենց նաև փողոցում։

Նշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվում են նախատեսված վայր։ Բագրատ Սրբազանը չասաց, թե կոնկրետ ուր են գնում։

Հիշեցնենք, որ երեկ երթի մասնակիցները Քննչական կոմիտեի դիմաց էին։

Նմանատիպ նյութեր