211652_close_icon
views-count871 դիտում article-date 18:38 31-05-2024

ՀՀ ՊՆ-ում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։

Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

Նմանատիպ նյութեր