211652_close_icon
views-count934 դիտում article-date 20:00 04-06-2024

Եվրոպայի տարբեր երկրներից ֆերմերները Բրյուսելում նոր բողոքի ցույց են անցկացրել

Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր տրակտորներ հունիսի 4-ին կրկին հայտնվել են Բրյուսելի փողոցներում՝ Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ըստ աղբյուրի ՝այս անգամ ակցիան կազմակերպել են Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ֆերմերները։ Առավոտյան նրանք ժամանել են Լաքենի բրյուսելյան թաղամասում և միացել հիմնական ակցիայի մասնակիցներին։

Տրակտորավարներից ոմանք ավելի ուշ շարժվել են դեպի Բրյուսելի եվրոպական թաղամաս, որտեղ գտնվում են Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը:

Նմանատիպ նյութեր