211652_close_icon
views-count901 դիտում article-date 19:38 05-06-2024

Փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը:

«Ըստ այդմ՝ դադարեցվում է հետևյալ փողոցների երթևեկությունը՝

• Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:

• Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:

• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ:

• Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ:

• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր