211652_close_icon
views-count1438 դիտում article-date 18:19 15-08-2024

Մեկ ամսով փակ կլինեն Երևանի Հալաբյան փողոցի որոշ հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից  08:00-ն, միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.–Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հորդորելով վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Նմանատիպ նյութեր