211652_close_icon
views-count1210 դիտում article-date 23:07 07-06-2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը մասնավորապես  նշել է. 

«Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա,
Հարգելի՛ պարոն Շարվաշիձե,
Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի և համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև:

«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի և մեր նմանությունների մասին:

Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Կեցցե՛ անկախ Վրաստանը:

Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ: 

Նմանատիպ նյութեր