211652_close_icon
views-count1123 դիտում article-date 21:19 11-06-2024

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և կզարգանան նախկին հունով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը: 

«Մենք հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր երկկողմ, բարեկամական հարաբերությունները», - ասել է Դարիչաշվիլին վրացի լրագրողներին Բեռլինում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում:

Նախարարը նաև հավելել է, որ Թբիլիսին իր պատասխանատվության շրջանակներում ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:

Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ վատացել են վրացական խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման ֆոնին: Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում ՝ կառավարության, խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ ՝ երկրում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր