211652_close_icon
views-count47029 դիտում article-date 12:31 14-06-2024

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում․ Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ 
Ժամը  00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արագածավան գյուղում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժնի և Թալինի ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 21:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Խ․-ին պատկանող շինության վրա կրակոցները արձակել է Արագածոտնի մարզի բնակիչներ 46-ամյա Արտյոմ Մ․-ն, 42-ամյա Շիրմազ Ս․-ի կողմից վարած ավտոմեքենայից։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Մ․-ին և Շիրմազ Ս․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր