1147 դիտում
20:21 15-06-2024
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի. Ժաննա Անդրեասյան
Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, մեծանուն արվեստագետի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները, արվեստագետներ:
«Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում եմ՝ թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ Քոչարի ստեղծած ժառանգությունը և նրա դրած ուղենիշները շատ արվեստագետների են ոգեշնչել ու ոգեշնչում, նրա գործերն աշխարհի տարբեր թանգարաններում են ցուցադրվում, ավելի մեծ շրջանակների ուսումնասիրության նյութ են դառնում: Մեզ համար հատկապես կարևոր է նրա 125-ամյակի առթիվ ևս մեկ անգամ արժևորվել արվեստագետին և նրա թողած ժառանգությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում. ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ մեծանուն արվեստագետի հոբելյանը պատշաճ կազմակերպելու և նշելու համար։ Անցկացվելու են տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում, լինելու են ստեղծագործությունների և ֆիլմերի ցուցադրություններ, կրթական ծրագրեր ու առանձին միջոցառումներ:
«Այսօրինակ միջոցառումներով փորձելու ենք ևս մեկ անգամ հանրահռչակել, գնահատել և արժևորել Երվանդ Քոչարի անունը, ստեղծագործությունները: Հատկանշական է նաև, որ այս տարի նշելու ենք մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է: Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ: Նմանօրինակ նախաձեռնությունները հետաքրքրություն կառաջացնեն նաև զբոսաշրջիկների շրջանում՝ այլ տեսանկյունից բացահայտելու Երևանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Պանթեոնի միջոցառումից հետո Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են Երվանդ Քոչարի կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը:

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
23:50 13-06-2024
Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է. Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
1333 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1552 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1555 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ