799 դիտում
09:20 17-06-2024
Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
Իջևանի դատարանում այսօր սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Առաջին նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ Վահագնը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։
Նրա նկատմամբ ընտրված է տնային կալանք։ Ավելի վաղ Վ. Մախսուդյանը հայտարարել էր, որ իրեն կալանավորւմ են՝ հորը լռեցնելու համար։
«Դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,-դատարանի շենքից դուրս գալիս հայտարարել էր Վահագնը։
Վ. Մախսուդյանին կալանավորեցին Իջևանի դեպքերեից հետո։
«Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Որակել են խուլիգանություն»,-հայտնել էր փաստաբան Խուդոյանը։
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
12:11 28-04-2024
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել
1351 դիտում
17:39 28-04-2024
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը, 2 ամսով կալանավորեց. Գեղամ Մանուկյան
Այս բաժնից
862 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)