673 դիտում
15:59 17-06-2024
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներից 6-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. ԱՆ
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 6-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում:
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ բուժառուներից չորսի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության:
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ և օպերատորներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Նմանատիպ նյութեր
11216 դիտում
19:24 03-04-2017
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը հիվանդանոցում մահացել են
811 դիտում
21:27 12-06-2024
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ
Այս բաժնից
832 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)